ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ
Սիրելի քաղաքացիներ օգտվելով առիթից,
Սույնով պատիվ ունեմ շնորհավորական բարեմաղթանքներ հղել Ձեզ գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան հրաշափառ տոների կապակցությամբ, արդեն որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, ում համար մեծ պատասխանատվություն ու հպարտություն է ազատ ու պայքարող, ստեղծող ու վերակառուցող լոռեցուն ներկայացնելը:
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ու ցանկանում, որ Սուրբ Ծննդյան խորախորհուրդ ավետիսը` սկիզբ դնելով Նոր Տարվան, զորացնի ամենքիս մեր ամենօրյա գործում և մեր առաքելության իրագործման դժվարին ճանապարհին: Մաղթում եմ ջերմություն ու սեր Ձեր ընտանիքներին և հավատ վաղվա օրվա նկատմամբ:
Լավագույն մաղթանքներով,
Էդմոն Մարուքյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
Բաժին: Պաշտոնական