ԵՐԲ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է…

06/01/2013

Ժամանակին համառորեն լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ մաքսային մարմինները Հայաստանի սահմանը հատող ՀՀ պետ. համարանիշներով ավտոմեքենաների անվադողերի վրա դրոշմելու են կնիք՝ Հայաստանի Հանրապետություն Վրաստանից օգտագործված անվադողեր ներմուծումը բացառելու նպատակով: Հայտնի է, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ իրենց ավտոմեքենաներով հատում են ՀՀ սահմանը, Վրաստանում փոխարինում են իրենց ավտոմեքենաների մաշված անվադողերը կիսամաշ, համեմատաբար օգտագործելի անվադողերով՝ ձմեռային անվադողերը ձեռք բերելով համեմատաբար մատչելի գներով: Ենթադրյալ կնիքների նպատակը կիսամաշ անվադողերի ներմուծումը ՀՀ տարածք իսպառ բացառելն է: Բազմաթիվ խողովակներով փորձեցի խնդիրը պարզաբանել, սակայն չկարողանալով՝ դիմեցի շատ-շատերին, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին, որը միակն էր, որ արձագանքեց խնդրին և իրեն դրսևորեց որպես իսկական ժողովրդի ընտրյալ՝ սեղմ ժամկետում աշխատանք տանելով կառավարության հետ և ստանալով պաշտոնական հավաստիացում, որ ՀՀ սահմանը հատող ավտոմեքենաների վրա դրոշմակնիք չի դրվելու: Այսպիսով հազարավոր վարորդների հուզող խնդիրը արդեն գոյություն չունի: Շնորհակալ եմ Էդմոն Մարուքյանից, որ իսկապես հետևողականությամբ զբաղվեց այս խնդրով և փարատեց շատերի անհանգստությունը…

Աղբյուրը` http://varuzhan-babajanyan.blogspot.com/

Բաժին: Մամուլ