ՌԴ-ում միայն հայ վարորդներին են կանգնեցնում և թույլ չեն տալիս հայկական վարորդական իրավունքներով մեքենա վարել

25/04/2019

ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին:

«Մենք ունենք «փայլուն» հարաբերություններ, չեք պատկերացնում, թե որքան են «փայլում» հայ-ռուսական հարաբերությունները: Մեկ էլ պարզվում է, որ Ռուսաստանում միայն հայ վարորդներին են կանգնեցնում և թույլ չեն տալիս հայկական վարորդական իրավունքներով մեքենա վարել: Կառավարությունն ասում է՝ բան չմնաց, հեսա լուծվելու է այս հարցը, խոսք են տվել, բայց այդ պրիմիտիվ հարցը կառավարությունը մինչ այժմ չի կարողացել լուծել»,- ասաց Մարուքյանը:

Նա կառավարությանը կոչ արեց այդ հարցով զբաղվել:

«Հազարավոր մարդիկ խնդիրներ ունեն, պաշտպանեք ձեր քաղաքացուն»,- ասաց նա:

Աղբյուրը՝ shantnews.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ