Խախտումը կանխարգե՞լ, թե՞ տուգանել, ո՞րն է նպատակը…
Արագաչափերի կիրառման հիմնական նպատակը խախտումն ու դրա հետևանքը կանխարգելելն է, և հետո միայն արձանագրելն ու սանկցիա կիրառելը:
2008թ.ի ապրիլի 7-ի ԱԺ նիստին քննարկվել և ընդունվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական
վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքը: Այդ ժամանակ կառավարության ներկայացուցիչ Արարատ Մահտեսյանը նշել է, որ օրինագծի ընդունման պարագայում ՀՀ ոստինկանությունը համապատասխան նշանի հիմնադրումից հետո համայնքի ղեկավարներին կառաջարկվի դրանք տեղակայել համապատասխան ճանապարհներին: Մինչ օրս հարցը մնացել է չկարգավորված և կառավարության համապատասխան որոշում կամ որոշման նախագիծ դեռևս չկա: Փոխարենը, 2012թ.ի դեկտեմբեր ամսին Ոստիկանությունը տարածել է տեղեկատվություն, որ չի բացառվում, որ առաջիկայում ցուցանակները կհանվեն և այլևս չեն կիրառվի կամ կկիրառվեն ընդհանուր նախազգուշացնող ցուցանակներ այն մասին, որ ՀՀ-ում երթևեկությունը վերահսկվում է տեսախցիկներով ու արագաչափ սարքերով:
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի փաստում է, որ ՀՀ օրենսդիր մարմնում կառավարության ներկայացուցչի կողմից տրված հավաստիացումների հիման վրա պատգամավորները կողմ են քվեարկել նախագծի ընդունմանը, սակայն կառավարությունը չի կատարել իր ներկայացուցչի կողմից տրված խոստումը, ինչը չպետք է մնա անհետևանք:
Բաժին: Ելույթներ ԱԺ-ում, Տեսանյութեր