Իմ քայլականներին ասեք կամ թող բուհերի խորհուրդներից դուրս գան կամ էլ մանդատները վայր դնեն. Էդմոն Մարուքյան vs Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդմոն Մարուքյանն էլի անդրադարձել է բուհերին: Կարծում եմ` մարդ պետք է խոսի այնպիսի բաներից, ինչից հասկանում է կամ տեղեկացված է:
Ու մարդկանց նշանակելիս՝ երբեք չենք առաջնորդվել կուսակցական պատկանելությամբ ու մեր քաղաքական ուժին լոյալությամբ, այլ հասարակության մեջ ունեցած ազդեցությամբ ու տվյալ բուհի հետ ունեցած առնչությամբ` որպես շրջանավարտ, գործատու և այլն:
Բուհերի ու դպրոցների ապաքաղաքականացման գործընթացն անշրջելի է, ու Դուք դա շատ լավ գիտեք և տեսնում եք»:
Նախարարի գրառմանը արձագանքել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կատարելով հետևյալ գրառումը.
Արայիկ ջան, ես ասում եմ Ձեր պատգամավորներին նշանակել եք բուհերի խորհուրդներում, իսկ ինչ վերաբերում է իմ եղբորը ՎՊՀ ում խորհրդի անդամ նշանակելուն ապա խնդրել եք, որ նշանակեք նա էլ արդար մարդ է համաձայնվել է, բայց նա պատգամավոր չէ ու ի տարբերություն Ձեր պատգամավորների իր մանդատը վայր դրեց մնաց մեծ քաղաքականությունից դուրս: Հիմա Ձեր պատգամավոր կուսակցականներին Իմ քայլականներին ասեք կամ թող բուհերի խորհուրդներից դուրս գան կամ էլ պատգամավորի մանդատները վայր դնեն:
Ավելին ես խոսում եմ բուհերի ապաքաղաքականացումից որից հասկանում եմ, իսկ, եթե այսպես Դուք շարունակեք ապականելու եք ոլորտը, որից արդեն բազմաթիվ բողոքներ ենք ստանում: Մեկ էլ կխնդրեի պատասխնեք թե այդ ոնց եղավ, որ դեմ էիք փակ գաղտնի քվեարկությամբ ԵՊՀ ում ռեկտորի ԺՊ ընտրելուն: Դե պարզ բան է փակ գաղտնիի պարագայում Ձեր թեկնածուն չէր ընտրվի, իսկ բացի պարագայում մարդիկ իշխանությունից կաշկանդված էին:
Աղբյուրը՝ 1in.am