ԱԺ ամենաակտիվ պատգամավորները
Ընդունված կարծրատիպ կա, որ ԱԺ–ում բազմաթիվ են այն պատգամավորները, որոնց համար միայն մանդատն ու աթոռն են էական, իսկ ելույթներն ու օրինագծերի մշակումը՝ նրանց համար չէ։ Չենք ժխտում, իսկապես կան նման պատգամավորներ, բայց կան նաև այնպիսիք, որոնք ԱԺ ում բավականին ակտիվ մասնակցություն են ունենում քննարկումներին, ելույթներ են ունենում։ Slaq.am–ը ուսումնասիրելովwww.parliamentmonitoring.amկայքի տվյալները՝ ներկայացնում է ԱԺ ամենաակտիվ պատգամավորներին։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն խորհրդարանի այս նստաշրջանի ամենակատիվ պատգամավորն է ճանաչվել։ Նա հաճախ է հանդես գալիս ելույթներով, օրինագծերի մշակմամբ և այլն։
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը ևս բավականին ակտիվ պատգամավոր է ճանաչվել։ Նա ևս հաճախ է հանդես գալիս ելույթներով։
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրադարանի թվով երրորդ ակտիվ պատգամավորն է։
ՕԵԿ պատգամավոր, նախկինում Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը ևս աչքի է ընկնում իր ակտիվությամբ։
ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ամենաակտիվ պատգամավորների հնգյակում է։
|
Բաժին: Մամուլ