Երկրի ներսում ուժեղանալ հնարավոր է միայն հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտում։

26/08/2021
Երեկ, անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած անընդունելի միջադեպին, կոչ էի արել վերադառնալ հանդուրժողականության դաշտ, որպեսզի թշնամին չկարողանա օգտվել մեր անհաշտությունից։
Ժամեր անց տեղեկացանք, որ թշնամին կամայականորեն փակել է Գորիս-Կապան ավտոճանապարհը և դեռ շարունակում է այն փակ պահել։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ հզորանալու, ինչպես նաև թշնամուն մեր տարածքներից դուրս շպրտելու համար մեզ պետք է ուշքի գալ, համախմբվել, ուժեղանալ երկրի ներսում, ինչը հնարավոր է միայն հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտում։

Բաժին: featured