Իլհամ Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից։

27/08/2021
Երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել, քանի որ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը:
Իլհամ Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից, քանի որ հայտնի փաստ է, թե ինչպես է պաշտոնական Բաքուն ենթակայի հրճվանքով վարում այն քաղաքականությունը, որը մշակում և պարտադրում է Անկարան։
Ալիևը պետք է հասկանա, որ ինքը վերջին ղեկավարն է, ով կարող է իրեն թույլ տալ քննարկել այլ երկրների սուվերենության մակարդակը։

Բաժին: featured