Պետք է շարունակել պայքարել, ակտիվ դիվանագիտություն բանեցնել բոլոր միջազգային հարթակներում:
Չենք մոռացել, որ՝
✅ հայ ռազմագերիները դեռևս գտնվում են ադրբեջանական բանտերում,
✅ մայիսի 12-ից մինչև հիմա ադրբեջանական զորքը գտնվում է Հայաստանի տարածքում,
✅ միջազգային մակարդակով օրինականացվում է ուժի կիրառման ճանապարհով ինքնորոշման իրավունքը խեղդելու նախադեպը,
✅ միջազգային մակարդակով օրինականացվում են պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:
Պետք է շարունակել պայքարել, ակտիվ դիվանագիտություն բանեցնել բոլոր միջազգային հարթակներում և թույլ չտալ այս ամենի օրինականացումը:
Մենք իրավունք չունենք հիասթափվել միջազգային հանրության անգործությունից և հաշտվել այս ամենի հետ։
Բաժին: featured