Համաձայն Հաագայի դատարանի կանոնակարգի՝ նախնական միջոցների կիրառման պահանջն առաջնայնություն ունի մյուս բոլոր գործերի նկատմամբ:
Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրել է բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու և այլ միջազգային հանցանքների մասին:
Ըստ էության Հայաստանը Հաագայի դատարանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների համար, կանխարգելել հետագա վնասը և հատուցել արդեն պատճառված վնասը:
Արդարադատության միջազգային դատարանից ակնկալում ենք ծայրաստիճան հրատապությունից ելնելով նախնական միջոցներ կիրառելու ցուցում տալ՝ պաշտպանելու և պահպանելու Հայաստանի իրավունքները և հայերի իրավունքները հետագա վնասից, կանխելու այս վեճի սաստկացումը և ընդլայնումը:
Բաժին: featured