Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդիպել է «Մհեր-Լիլուս» ընկերության աշխատակիցներին
Վանաձորում գործող «Մհեր-Լիլուս» ընկերությունը, որը ղեկավարում է գործարար Դավիթ Սահակյանը, արտադրում է մաքրող և լվացող միջոցներ, ունի շուրջ 30 աշխատակից և ամսեկան մոտ 3 մլն դրամի հարկ է մուծում պետական գանձարան: 2011 թվականին բեռնատարը, որը Իրանից Հայաստան էր ներկրում սոդիումի հիպոքլորիդ, վթարի է ենթարկվել և հումքը օքսիդացել է: Երբ հարկային մարմինները նրանից պահանջել են վճարել ցնդած ապրանքի ավելացված արժեքի հարկը և դատական գործընթաց ծավալել նրա դեմ, տնօրենը աջակցության խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ով ապրիլի 10-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրել է խնդիրը: Դատարանը Դավիթ Սահակյանի գործողությունները համարել է իրավաչափ, իսկ Էդմոն Մարուքյանին մտահոգում է ընկերության սնանկացումից բխող 30 մարդու գործազուրկ դառնալը և պետբյուջեի ֆինանսական մուտքերն ամսեկան 3 մլն դրամով կրճատելը: ԱԺ պատգամավորը հերթական անգամ հանդիպեց ընկերության աշխատակիցների հետ, նրանց հետ զրուցելով հարկային ոլորտի ամենատարբեր խնդիրների մասին: Խնդրի քննարկումը դեռևս ընթացքի մեջ է և պատգամավորը վստահեցնում է, որ հետևողական է լինելու:
Բաժին: Տեսանյութեր