Լիբերալ քաղաքականության դպրոցն արդեն 6-րդ սերնդի հոսքի ընդունելությունն է կազմակերպում

02/11/2021
Ես երեկ պատիվ ունեցա 6-րդ անգամ բացման խոսքով հանդես գալ դպրոցի ունկնդիրների համար:
Լիբերալ քաղաքականության դպրոցը հիմնադրել ենք 2017թ.` նպատակ ունենալով ազդեցություն ունենալ նոր սերնդի աշխարհայացքի վրա՝ ընդլայնելով և զարգացնելով այն։
Իմ բացման խոսքում կարևորել եմ հատկապես երիտասարդների ակտիվ քաղաքացիական և քաղաքական դերակատարումը Հայաստանի և ընդհանրապես աշխարհի համար այս ծանր ժամանակաշրջանում:
Բարի երթ Ձեզ, մեր սիրելի ունկնդիրներ։

Բաժին: featured