Շնորհավորում եմ փաստաբանի օրվա առթիվ

06/12/2021
Սիրելի՛ փաստաբան գործընկերներ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի` փաստաբանի օրվա առթիվ։
Այս դժվարին անցումային փուլում մեր մասնագիտության կարևորությունն ավելի է ընդգծվում, ավելին՝ առանձնահատուկ դերակատարում ստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում։
Այսօր հատկապես մեծ է իրավունքի եւ արդարության շահը ճանաչող ու ամեն ինչից վեր դասող անձանց դերն ու նշանակությունը։
Ժողովրդավար հասարակությունում փաստաբանը պետք է գնահատված ու պաշտպանված լինի։
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ` մաղթելով մասնագիտական նոր բարձունքների գրավում։

Բաժին: featured