Խստորեն դատապարտում եմ Թաթուլ Հակոբյանի անձի և նրա գործունեության դեմ սանձազերծված ատելության և սպառնալիքի արշավը:
Այսօր տեղեկացա, որ «Հայկական ուսումնասիրությունների «Անի կենտրոն»-ի համակարգող, «Ալիք Մեդիա»-ի լրագրող Թաթուլ Հակոբյանն ստանում է սպառնալիքներ և դարձել է ուղղորդված ատելության թիրախ` զուտ այն բանի համար, որ ներկայացնում է իր փորձագիտական կարծիքը այսօրվա Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների վերաբերյալ:
Հասականելի է, որ այդ սպառնալիքներն ուղղված են լրագրողի, ուսումնասիրողի ազատ խոսքը և այդ խոսքը տարածելուն միտված գործունեությունը կասեցնելու դեմ:
Խստորեն դատապարտում եմ Թաթուլ Հակոբյանի անձի և նրա գործունեության դեմ սանձազերծված ատելության և սպառնալիքի արշավը:
Ակնկալում եմ, որ իրավապահ մարմինները կբացահայտեն այդ սադրանքների կազմակերպիչներին և նրանք կկանգնեն արդարադատության առաջ:
Բաժին: featured