Ուղևորվում եմ Հռոմ, որտեղ հավաքվում են եվրոպայի 60-ից ավել ազատական կուսակցությունների առաջնորդներ՝ ALDE Congress 2021-ին մասնակցելու նպատակով։

09/12/2021
Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) կոնգրեսին` որպես դաշինքի ասոցացված անդամ կուսակցության նախագահ, ես նույնպես հրավիրված եմ և մասնակցելու եմ:
Համաժողովին մասնակցում են մի շարք ԵՄ երկրների ղեկավարներ, խորհրդարանականներ, Եվրոպական պառլամենտի անդամներ, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Իմ շփումների և հանդիպումների ժամանակ խոսելու եմ հետպատերազմյան Հայաստանի արտաքին մարտահրավերների, Արցախյան հիմնախնդրի, Ալիևի կողմից հնչեցված նոր սպառնալիքների և ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցերից:

Բաժին: featured