Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ստանձնում եմ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը

14/03/2022
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը:
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը:

Բաժին: featured