Պետք է ամեն բան անել դեռևս չբարեփոխված ոլորտներում նույնպես առաջընթաց գրանցելու համար և դա ծառայեցնել Հայաստանում ապրող մարդու կյանքի որակի բարձրացմանը։

25/06/2022
Հունիսի 20-ին ԵՄ խորհրդարանում «Renew Europe» խմբակցության կողմից կազմակերպված ամենամյա հանդիպմանը ներկայացվեցին «Eastern Partnership Index» 2020-2021թթ. տվյալները, ըստ որոնց` Հայաստանը «Ժողովրդավարական իրավունքների, ընտրությունների և քաղաքական բազմազանության» անվանակարգում առաջին հորիզոնականն է զբաղեցնում Արևելյան գործընկերության երկրների ցանկում՝ հետևյալ դասավորությամբ՝ Հայաստան, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան, Բելառուս։
Առակս ի՞նչ կցուցանե. պետք է ամեն բան անել դեռևս չբարեփոխված ոլորտներում նույնպես առաջընթաց գրանցելու համար և դա ծառայեցնել Հայաստանում ապրող մարդու կյանքի որակի բարձրացմանը։
Հայաստանի քաղաքացին անկախության շրջանում բազմաթիվ զրկանքներ է կրել և պայքարել, որպեսզի ապրի արդար, բարեկեցիկ ու անվտանգ պետությունում: Դա պետք է յուրաքանչյուրիս առաջնահերթությունը լինի:

Բաժին: featured