Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ

05/07/2022
Սիրելի՛ հայրենակիցներ,
Բացի հայ ազգի անցած ճանապարհից և ապագայի հորիզոնից, դեպի ուր ձգված են մեր հայացքները, բոլորիս միավորում է նաև հայոց պետության Սահմանադրությունը։
Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ այսօր ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել ազգային երազանքների կատարման ակնկալիքով ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կարևորությունը։
Մարդկության պատմությունն է ցույց տվել` այս արժեքային հենքերն են, որ ունակ են հանրությանն ուղղորդելու դեպի առաջընթաց, բարօրություն, անվտանգություն և ամուր պետականություն:
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ, և թո՛ղ Աստված պահապան լինի Հայաստանի Հանրապետությանը։

Բաժին: featured