Այսօր ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը ցնցված է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանությունից։

08/07/2022
Որպես հայ-ճապոնական խորհրդարանական բարեկամական խմբի երկարամյա անդամ, կարող եմ ասել, որ նրա վարչապետության տարիներին հայ – ճապոնական հարաբերությունները միայն զարգացել են, և Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն է բացվել։
Քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքական և քաղաքակիրթ ճանապարհով։ Ցանկացած բռնություն, բնականաբար, դատապարտելի է։
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Հայաստանում Ճապոնիայի դեսպանին և ճապոնացի ժողովրդին։

Բաժին: featured