Հուսով ենք, որ ՌԴ-ն կպաշտպանի իր առաջարկները, և Ադրբեջանը համաձայնություն կտա այդ առաջարկներին
Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր առաջարկները, և Ադրբեջանը համաձայնություն կտա ռուսական առաջարկներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները, և Ադրբեջանը համաձայնություն կտա ռուսական առաջարկներին»,- գրել է Մարուքյանը՝ կիսվելով ավելի վաղ թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ:
Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներին և պարամետրերին, հայտնել է, որ Հայաստանը համաձայնել է աշխատել դրանց շուրջ:
Բաժին: featured