Խաղաղության հասնելը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից

12/11/2022

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին և գրել․

«Իր ընդարձակ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է դեպի խաղաղություն տանող ճանապարհը։

Հայաստանն ունի յուրաքանչյուր խնդրի լուծման առնվազն 3 առաջարկ, հետևաբար խաղաղության հասնելը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից։

Ուրեմն թող խաղաղություն տիրի»։

Բաժին: featured