Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակումը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է
Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու հերթական սադրիչ քայլին:
Մարուքյանը թեմային անդրադարձել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:
«Ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Սա պարզ սադրանք է և 2020 թվականի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում: Հուսով եմ, որ սա հումանիտար ճգնաժամի չի հանգեցնի և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի, ինչպես միշտ»,- գրել է Մարուքյանը:
Բաժին: featured