հորդորում ենք Ադրբեջանում գործող միջազգային ընկերություններին դադարեցնել իրենց բիզնես գործունեությունն այդ ցեղասպան երկրում

25/01/2023
Բարեկամներ,
Այս նամակի միջոցով հորդորում ենք Ադրբեջանում գործող միջազգային ընկերություններին դադարեցնել իրենց բիզնես գործունեությունն այդ ցեղասպան երկրում և ճնշում բանեցնել իշխանության վրա, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի։ Միացե՛ք մեզ նամակներ ուղարկելու համար, այն տևում է ընդամենը 1 րոպե և դուք երկու հարյուրից ավել նամակ կուղարկեք նշված ընկերություններին։
Այս պահին ուղարկել ենք արդեն 240 հազար նամակ: Եկեք այդ թիվը հասցնենք 1 միլիոնի: Տարածեք ձեր էջերում և կիսվենք ձեր ընկերների հետ:
Տեսնում եմ մարդիկ լայք են դնում և կարծում դրանով ավարտվեց: Լայքը ոչ մի օգուտ չի տալիս Արցախին: Խնդրում եմ բացեք, լրացրեք և ուղարկեք, դա շատ հեշտ և արագ է:
Մասնակցե՜լ ու տարածե՜լ:
Շնորհակալություն:

Բաժին: featured