Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է

23/03/2023
ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբի՝ «ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը» հայտարարությանը. «ԱՄՆ-ի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում կրակել և սպանել են հայ զինվորի: Ագրեսորի և այդ ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին»,- թվիթերում գրել է Մարուքյանը։

Բաժին: featured