Լեռնային Ղարաբաղն իր իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ
եռնային Ղարաբաղն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ իր ամբողջ պատմության ընթացքում միշտ ինքնավար կարգավիճակ է ունեցել: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ վերջին 30 տարիներին այն ինքնահռչակ անկախ պետություն է եղել։
«Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր պատմությամբ ավելի հին է, քանի ԽՍՀՄ փլուզումը, մինչդեռ թվարկված միավորների հակամարտությունները ծագել են ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հետևաբար, միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար լուծումներ փնտրելիս պետք է հաշվի առնի ամբողջ պատմական-իրավաքաղաքական հենքը, այլապես ցանկացած լուծում, որը հիմնված կլինի անհամեմատելի օրինակների վրա, կբերի խնդրի ավելի խորացման և չլուծման»,- գրել է Մարուքյանը:
Բաժին: featured