ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդիպեց Վանաձորի թիվ 8 դպրոցի հարակից թաղամասերի բնակիչների հետ
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերթական հանդիպումն ունեցավ Վանաձորի թիվ 8 դպրոցի հարակից թաղամասերի բնակիչների հետ: Արդեն ընդունված օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքի նախագծեր ներկայացնելու ամենաարդյունավետ մեթոդը պատգամավորի համոզմամբ նման հանդիպումների միջոցով առկա խնդիրների հավաքագրումն է: Այս նպատակով Էդմոն Մարուքյանը արձակուրդներին ոչ թե արտերկրում հանգստանալու մեկնեց, այլ մնաց իր հարազատ քաղաքում, իր ընտրատարածքի աջակցության և ուշադրության կարոտ բնակիչների հետ, նրանց կողքին և բարձացրած բոլոր հիմնահարցերը աշնանային նստաշրջանի ծանրաբեռնված օրերին տեղ կգտնեն նրա ծրագրերում:
Բաժին: Հետընտրական հանդիպումներ