«Ամեն բան անելու եմ, որ փաստաբանների մասին նոր օրինագիծը չընդունվի»

08/10/2013
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ դեմ է արտահայտվել փաստաբանների մասին քննարկվող նոր նախագծին:
«ՀՀ օրենքը Փաստաբանության մասին
Հոդված 3. Փաստաբանությունը և պետությունը

Փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ։
Փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա։

Քննարկվող նախագիծը ակնհայտ հակասության մեջ է այս հոդվածի հետ, ավելին եթե ՀՀ միջազգային պարտավորությունները նայենք կարող ենք բազմաթիվ հակասություններ գտնել: Ես դեմ եմ այս նախաձեռնությանը և ամեն բան անելու եմ, որ այն չընդունվի !!!»

Նշենք, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել ՀՀ արդատարադության նախարարության կողմից վարվող փաստաբանների պետական գրանցամատյան, որի համար յուրաքանչյուր փաստաբանից տարեկան լրացուցիչ գանձվելու է 60.000 ՀՀ դրամ պետական տուրք:

ՀՀ փաստաբանների պալատը ակտիվ պայքար է սկսել այդ նախաձեռնության դեմ, քանի որ այն համարում է ապակառուցողական և չհիմնավորված:

Աղբյուր՝ HayNews.am

Բաժին: Մամուլ