Մարուքյանն առաջարկում է կրճատել ԿԲ ծախսերը և դրանք ուղղել գիտությանը

30/10/2013

Այսօր Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին առաջարկեց Կենտրոնական բանկի ծախսերի կրճատման հաշվին ավելացնել գիտության ֆինանսավորումը: Սաֆարյանն առաջարկությանն ի պատասխան հայտարարեց, որ ԿԲ ծախսերն ամրագրված են օրենսդրությամբ, որևէ շեղում չեն կարող թույլ տալ:

«Ես չեմ ասում՝ Կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատավարձերը կրճատենք, գիտեմ, որ դա օրենքով սահմանված է: Օրինակ՝ Կենտրոնական բանկը հարյուրավոր միլիոն դրամներ է ծախսում գործուղումների, միլիոններ է ծախսում ներկայացուցչական ծախսերի համար, այդ գումարներից կարելի է կրճատել ու ուղղել գիտության ֆինանսավորմանը»,- նկատեց պատգամավորը:

Սակայն Սաֆարյանն ասաց, որ այդպիսի ծրագիր կառավարությունը մտադիր չէ իրականացնել: Իսկ Մարուքյանն էլ նկատեց, որ դա քննարկման հարց է:

Աղբյուր` Panorama.am

Բաժին: Մամուլ