Կառավարությունը դեմ չէ Էդմոն Մարուքյանի առաջարկած նախագծին
Գործադիրն այսօր քննարկել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը: Այն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Օրինագծի ընդունման դեպքում ՍՊԸ ժողով հրավիրելու իրավունք կունենան նաև ընկերության առնվազն 20 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցները: Կառավարությունը նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Աղբյուր՝ Իրավաբան.net
Բաժին: Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ