Ի՞նչ եմ արել, չարությո՞ւն եմ արել. Արամ Հարությունյանը՝ պատգամավորներին

11/12/2013

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր խորհրդարանում  անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատողություն արեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նշենք, որ պատգամավորին բնապահպանության նախարարը պատասխանում էր տեղից ժեստերի միջոցով, ինչին ի պատասխան Մարուքյանը նշեց. «Հիմա խոսում եմ, դուք ձեռքերով նշաններ եք անում, շարունակում եք ձեզ այդ ոճի մեջ պահել: Ես չեմ հանդուրժելու, ձեզ հորդորում եմ այդ ոճով խորհրդարանում չարտահայտվել»: Արդեն իր ամփոփիչ ելույթն Արամ Հարությունյանը սկսեց ձայնի ավելի հանգիստ տոնով: «Ես որևիցե մեկին վիրավորելու համար չեմ փորձել ինչ-որ բան կատարել: Ես երեկ խոսում էի, դուք ժպտում էիք, դուք ասում եք՝ մեր տուն ես եկել, քեզ խելոք պահի, ի՞նչ եմ արել, չարությո՞ւն եմ արել: Բայց խնդրում եմ նկատի ունեցեք, որ սա մեր տունն է եղել, հետո նոր ձերը, ես երկու անգամ պատգամավոր եմ ընտրվել»,- նշեց բնապահպանության նախարարը:

Աղբյուր` YerevanNews.am

Բաժին: Մամուլ