Վանաձորի վթարային շենքերի մասին Էդմոն Մարուքյանի հարցը ԱԺ-ում (տեսանյութ)

12/09/2012

Հարգելի պարոն Վարչապետ,

Վանաձոր քաղաքում կան 3-րդ կարգի վթարայնության 84 շենքեր, որտեղ բնակվում է շուրջ 2700 մարդ, ովքեր ակնկալում են ՀՀ կառավարության աջակցությունը՝ կապված այդ շենքերի ամրացման հետ: Շենքերը հիմնականում կառուցվել են 60-70-ական թվականներին և երկրաշարժից հետո ստացել են 3-րդ կարգի վթարայնության աստիճան:
Նշված բնակարանային ֆոնդը տարիների ընթացքում աստիճանաբար 3-րդ կարգի ստորին սահմանից վերածվում է 3-րդ կարգի վերին սահմանի վթարայնության աստիճանի:

Հարցս կայանում է հետևյալում. ի՞նչ միջոցներ է ձեռնարկում կամ ձեռնարկելու կառավարությունը, որ նշված շենքերը ամրացվեն, և արդյո՞ք վերջին տարիներին կատարվել են այնպիսի ուսումնասիրություններ, որով հնարավոր կլինի շենքերը բաշխել ըստ ամրացման կարիքի առաջնահերթության, իսկ եթե չկա նման վերլուծություն, արդյո՞ք անհրաժեշտ չէ կատարել նման վերլուծություն, որով պարզ կդառնա թե որ շենքը ինչ հերթականությամբ և ժամանակացույցով պետք է ամրացվի:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան

Բաժին: Ելույթներ ԱԺ-ում, Տեսանյութեր