ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորների հետ
Մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Թեւան Պողոսյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ: ԱԺ պատգամավորները խորհրդարանի նախագահին ներկայացրին Քեսաբում ստեղծված իրավիճակը, իրադարձությունների հնարավոր զարգացումները, իրենց առաջարկները: Նրանք տեղեկացրին, որ երեք օրերի ընթացքում եղել են Լաթաքիայում, Դամասկոսում, Լիբանանում հանդիպել են հայ համայնքի, հոգեւոր առաջնորդների, քաղաքների ղեկավարության, պատգամավորների, ինչպես նաեւ Սիրիայի նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի,Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի հետ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը համապատասխան քայլեր կձեռնարկի լարվածությունը թուլացնելու եւ տեղահանված հայությանը իրենց բնակավայրեր վերադարձնելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: ԱԺ նախագահը նշեց, որ առաջիկայում Ազգային ժողովում կկազմակերպվի քննարկում ԱԳՆ պատասխանատուների մասնակցությամբ:
Աղբյուր՝ parliament.am
Բաժին: Պաշտոնական, Քեսաբ (Սիրիա)