Ես ընտրվել եմ թիվ 30 ընտրատարածքից, հաղթել եմ ընտրությունների ժամանակ

22/05/2014

«Ես ուզում եմ պատասխանել իմ մի քանի գործընկերների, որ մամուլում հանդես են եկել այսօր` ՕԵԿ-ից, ԲՀԿ-ից և ՀԱԿ-ից,- խորհրդարանում ասաց ԱԺ անկուսակցական պատգամավոր էդմոն Մարուքյանը և հավելեց:- Ինչ-որ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկություն կա` Էդմոն Մարուքյանի ընտրվելու թեմայով: Ուզում եմ ձեզ վստահեցնել` կարող եք մշտական հանձնաժողով ստեղծել այդ հարցով, կարող եք ժամանկավոր հանձնաժողով ստեղծել, կարող եք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ տանել հարցը… Ես Էդմոն Մարուքյանն եմ, ես ընտրվել եմ թիվ 30 ընտրատարածքից, ես հաղթել եմ ընտրությունների ժամանակ:

Ընտրությունների ժամանակ եթե կեղծիքներ լինեին, դա պետք է լիներ հակառակ կողմից, ոչ թե մեր, որովհետև մենք չունեինք կեղծելու ռեսուրսներ, և ես հաղթել եմ այդ ընտրություններում: Ես ձեզ վստահեցնում եմ` ցանկացած լսման, ցանկացած մակարդակի դատաքննության, քրեական գործի պատրաստ եմ… Հազարավոր մարդկանց շահեր եմ պաշտպանել, բնականաբար իմ շահերը կարող եմ պաշտպանել»:

Տեղեկացննեք, որ մամուլը նշում էր, թե Մարուքյանն ընտրվել է Սահմանադրության խախտմամբ: Նա հինգ տարի Հայաստանում չի եղել, բայց մեծամասնության աջակցությամբ կարողացել է նման տեղեկանք ապահովել: Հավելենք, որ իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը մինչ պատգամավոր դառնալը Վանաձորում գտնվող իր իրավաբանական գրասենյակի գործունեությամբ է զբաղվել:

Աղբյուր՝ Irakan.info

 

Բաժին: Մամուլ