Էդմոն Մարուքյան. Ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում էր ներկայանալ մի կողմից զոհի, մյուս կողմից տարածաշրջանում ամենահզոր երկրի դիրքերից

07/07/2014

Հուլիսի 3-4-ը Գերմանիայի Դարմշտադտ քաղաքում կայացավ «Հյուսիսային և Հարավային Կովկասը Եվրոպական հարևանության մեջ. Եռաչափ ֆունկցիոնալ համագործակցություն կամ մրցակցություն տարածաշրջանում. Ռուսաստան, Եվրոպական Միություն և Կովկաս» խորագրով համաժողովը, որտեղ որպես Հայաստանը ներկայացնող պատվիրակ զեկույցով հանդես եկա և ներկայացրեցի ԼՂՀ խնդրով հայկական դիրքորոշումը, Հայաստան – Ադրբեջան սահմանային միջադեպերի պատկերը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտման անթույլատրելիությունն ու դրա վտանգները, ինչպես նաև Հայաստանի բլոկադայի, Թուրքիայի սահմանի բացման և Հարավային Կովկասի ապագա զարգացումների իմ տեսլականը: Մանրամասն անդրադարձ եղավ Հարավային Կովկասում նոր ստեղծված իրավիճակին և ստեղծվող բաժանարար գծերին: Ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում էր համաժողովի ընթացքում ներկայանալ մի կողմից զոհի, մյուս կողմից տարածաշրջանում ամենահզոր երկրի դիրքերից, ինչը, պետք է նշեմ, այդպես էլ չստացվեց նրանց մոտ, քանի որ մանրամասն ներկայացրեցի ԼՂՀ հիմնախնդիրը իրավական տեսանկյունից և դրա լուծման մեր տեսլականը, իսկ համաժողովին մասնակցող Հարավային Կովկասով զբաղվող որոշ փորձագետներ հիշեցրեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին բանտարկված լրագրողների, խոսքի ազատության սահմանափակումների և այլ նմանատիպ խնդիրների մասին:

Էդմոն Մարուքյան 

Աղբյուր՝ Aravot.am

Բաժին: Մամուլ, Պաշտոնական