ՄԻՊ-ի զեկույցը դատախազության գովասանագիրն է. Էդմոն Մարուքյան
«Այս զեկույցը կարծես գովասանագիր լինի ուղված Հայաստանի գլխավոր դատախազին».
Աժ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով ՄԻՊ-ի նախորդ տարվա զեկույցին, որտեղ Իրավունքների պաշպանը նկարագրել էր դատախազության գործունեությունը: Պատգամավոր Էդմոն Մարուքյանի որակմամբ այս զեկույցը բավականին թույլ էր. շատ աղմկահարույց գործեր, որոնք առնչվում էին մարդու իրավունքների ոտնահարմանը, այդպես էլ մնում են անարձագանք ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից: Փոխարենը` ըստ Մարուքյանի բազմաթիվ են կենցաղային հողի վրա ծագած վեճերի մասին արձանագրությունները: Պատգամավորը նկատում է. ՄԻՊ գրասենյակում ներընտանեկան խնդիրների մասով բազմաթիվ գործեր կան կազմված, բայց աչքաթող են արվել աղմկահարույց գործերը:
Մարուքյանն օրինակ է բերում Նուբարաշենի ՔԿՀ-ում արձանագրվա դեպքը, որտեղ առանց դատարանի որոշման` գրեթե քսանչորս օրով անձին անօրինական զրկել էին ազատությունից, և ՄԻՊ գրասենյակում այդ ուղղությամբ ոչինչ չէին ձեռնարկել:
Աղբյուր՝ xosq.am
Բաժին: Մամուլ