Խնդրում եմ Կառավարությանը Վանաձորին հատկացնել 500 միլիոն դրամ, որովհետև Վանաձորի երեխաներն էլ իրավունք ունեն խաղալ

22/10/2014

Հայաստանը գնալով դառնում է մայաքաղաք-պետություն: Այս մասին ԱԺ-Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 

Պատգամավորի խոսքով ակնառուբ օրինակը Էրեբունի-Երևան միջոցառումն էր, երբ «երկնքում պայթեցված սալյուտների գումարով Վանաձորում կարելի էր մի քանի խաղահրապարակ կառուցել»:

 

«Ես խնդրում եմ Կառավարությանը Վանաձոր քաղաքին հատկացնել 500 միլիոն դրամ, որ մենք կարողանանք վերանորոգել մեր հիմնական փողոցները, բակերը ու խաղահրապարականեր կառուցենք, որովհետև Վանաձորի երեխաներն էլ իրավունք ունեն խաղահրապարակներում խաղալ…»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այս խտրականությունը պետք է տարեցտարի անհետանա:

 

Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ համաձայնելով, որ ինքն էլ է կողմնակից տարածքային կառավարման համաչափ զարգացման, սակայն չի կարող լինել այնպես, որ ամեն մարզից ընտրված պատգամավորը բյուջեից ինչ-որ գումար խնդրի իր մարզի համար:

 

«Եթե կառավարությունը լրացուցիչ 500 միլիոն դրամ ունենար, կուղղեր սահմանամերձ համայնքների զարգացմանը»,-ասաց վարչապետը:

 

Պատգամավորը նշեց, որ հասկանալի է՝ Երաևնն ավելի շատ գումար է վաստակում, քան մարզերը, սակայն հիշեցրեց, որ նաև մարզերից ստացված եկամուտի արդյունքում է, քանի որ երբ մարզերի բնակիչները հիվանդանում են, նրանց Երևան են տեղափոխում, մարզերի երիտասարդները Երևանի բուհերում եմ սովորում և ուսման վարձ վճարում:

 

Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանեց, որ ինքը հենց դա էլ ասում է: Նրա խոսքով՝ պիտի մարզկենտրոններում այնպիսի բուժհաստատություններ լինեն, որ կարիք չլինի հիվանդներին ամեն անգամ Երևան տեղափոխելու:

Աղբյուր՝ irakan.info

Բաժին: featured, Մամուլ