Թեմատիկ ֆինանսավորման հետ կապված կա նվազեցում. Էդմոն Մարուքյան

03/11/2014

ԱԺ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2015 թվականի կրթության, մշակույթի և սփյուռքի ոլորտների բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց գերատեսչությունների խնայողություններից՝ նկատելով, որ նախորդ գերատեսչությունների դեպքում ավելացումներ են եղել, իսկ այստեղ՝ նվազեցումներ. «Ես տեսա, որ թեմատիկ ֆինանսավորման հետ կապված կա նվազեցում, այսինքն անցյալ տարվա համեմատությամբ ավելի քիչ գումար է հատկացվում»,-ասաց Մարուքյանը՝ խնդրելով մանրամասնել:

 

Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ թեմատիկ ֆինանսավորման բնագավառում այն բոլոր շարունակական ծրագրերը, որոնք կան, շարունակվելու են, ուղղակի այդ ծրագրերից մի քանիսն ավարտվել են. «Իհարկե, կարելի է քննարկել այլ թեմատիկ ծրագրեր սկսելու համար գումարներ նախատեսելու հարցը, սակայն այն ավելացումը, որի մասին նշեցի՝ 1,3 միլիոն դրամ, ավելի հրատապ գտել էին այդ գումարների մեծ մասն ուղղել աշխատավարձերի բարձրացմանը, դոտկորների ու թեկնածուների հավելավճաների ավելացմանը»,-ասաց Սաֆարյանը:

 

Պատգամավորին հետաքրքրում էր նաև կապիատալ ծախսերի կրճատման հարցը, ինչին փոխնախարարը պատասխանեց, որ այն կրճատվել է երկու պատճառով. «Առաջինը՝ մենք եվրոհանձնաժողովի հետ համատեղ ծրագրերով, հիշում եք ՄԿՈՒ-ների հետ կապված ծրագիր ունեինք, որտեղ պարտավորություն ունեինք շուրջ հինգ միջնակարգ մասնագիտական կրթության օբյեկտներ վերանորոգելու, մատչելի դարձնելու ֆիզիկապես ոչ բավարար կարողություններ ունեցող սովորողների համար՝ թեքահարթակներ կառուցել և այլն… Այս տարի այդ աշխատանքները կատարեցինք, իսկ հաջորդ տարի կատարված աշխատանքների հիման վրա պետք է ունենանք դրամաշնորհների ստացում»,-ասաց Սաֆարյանը:

 

Խոսելով երկրորդ պատճառի մասին՝ փոխնախարարը նշեց, որ անցած տարի շինարարության ոլորտում նախատեսել էին գումարներ, սակայն վերաբաշխում չեն իրականացրել շուրջ 9,5 միլիրադի չափով. «Վերաբաշխում չիրականացրեցինք հաշվի առնելով, որ մեզ սպասվում են որոշակի մակրոտնտեսական… Ոչ թե Հայաստանի, այլ ընդհանուր տարածաշրջանի հետ կապված ռիսկեր»,- ասաց Սաֆարյանը:

 

Աղբյուր՝ Irakan.info

Բաժին: Մամուլ