Գործատուները կնախընտրեն կանանց փոխարեն տղամարդկանց վերցնել աշխատանքի
«Մտավախություն չկա՞, որ բարձր աշխատավարձ ունեցող կանանց նկատմամբ սրանով խտրականություն կլինի, և գործատուները կնախընտրեն այդ կանանց փոխարեն տղամարդկանց վերցնել աշխատանքի»:
ԱԺ-ում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին իր հարցն ուղղեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` հիշեցնելով, որ մինչ այս օրենք էլ, ըստ որոշ զեկույցների, կանանց և տղամարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունք եղել է: Մարուքյանը նկատեց նաև, որ նախատեսված է 30 000 չաշխատող կանանց նույնպես վճարել նպաստ: «Տրամաբանությունը չեմ հասանում, հիմա բյուջեի համար գումար են նախատեսում, բայց ասում ենք՝ 2016թ-ին կտանք»,- ասաց պատգամավորը:
Նախագծի նոր փոփոխության համաձայն՝ սահմանվել է աշխատավարձի առավելագույն շեմ` մինչև 1 մլն. ՀՀ դրամ ստացող աշխատող հղի կանանց նպաստը կվճարվի 100%-ով, իսկ 1 մլն.-ից ավելի աշխատավարձի դեպքում հղիության նպաստը կվճարի գործատուն: Նախագծով նախատեսվում է, որ չաշխատող հղիները ևս նպաստ կստանան:
Արտեմ Ասատրյանն էլ նկատեց, որ այն գործատւն, որ պարաստ է 1 մլն-ից ավելի աշխատավարձ վճարել և միավոր արդյունք ստանալ, չի կարող նման պատճառից ելնելով՝ խնդիր տեսնել: Բացի այդ նույն գործատուներն էլ պատրաստ կլինեն նպաստել դեմգրաֆիական խնդիրների լուծմանը: Իսկ թե ինչու նպաստը նախատեսվում տալ 2016թ-ին, նախարարը պարզաբանեց. «օրենքի տրամաբանությունը հաշվի առնելով՝ նախատեսում են այդ ժամանակահատվածում գնահատել օրենքի ազդեցությունը»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
Աղբյուր՝ xosq.am
Բաժին: Մամուլ