Ընտրողները 100 տոկոսանոց համամասնական չեն ուզում.

01/12/2014

«Եթե ես լինեի 5 հոգանոց խմբակցության անդամ, ես կխոսեի 10 տոկոսանոց համամասնականի մասին, կասեի, որ դա շատ կարևոր է»:

Այս մասին  Աժ-ում «ՀՀ ընտրական օրենսգիրքը փոփոխության ենթարկելու մասին» ՀՀ Աժ որոշման նախագծի քննարկման ժամանակ  ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա համամիտ է տեսակետին, որ խնդիրներ կան, բայց վստահեցնում , որ այդ խնդիրների լուծման համար առաջարկված տարբերակները 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումը չի տա:

«Պրոբլեմների լուծման, ձեր ներկայացրած ճանապարհը, այդ պրոբլեմների հետ կապ չունի: Փաստարկները, որ բերվում են. օրինակ՝ կուսակցությունների դերի բարձրացում, կուսակցությունների դերը ո՞նց պետք է բարձրանա: Համամասնական ցուցակները մեր երկրում կազմվում են ամենախայտառակ ձևով: Իմ պատգամավոր դառնալու համար հազարավոր մարդիկ իրենց ներդրումն ունեցել են: Ցուցակով ընտրված մարդկանց պատգամավոր դառնալու համար կամ կուսակցական մի փոքր խորհուրդ է որոշում, կամ՝ մի մարդ»,- իր ասաց Մարուքյանը:

Պատգամավորը հարցրեց. «Ընտրողների հետ խոսել ե՞ք, նրանք ուզո՞ւմ են, որ 100 տոկոսանոց համամասնական լինի: Ես ում հետ խոսել եմ, ասել են չենք ուզում»,- շեշտեց պատգամավորը:

Աղբյուր՝ xosq.am

Բաժին: Մամուլ