Էդմոն Մարուքյան. «Ոռճացված գերատեսչությունները, մեքենաներն ու ծախսվող բենզինը կրճատեք, ոչ թե….»
«Բյուջետային գրասենյակ ստեղծելը կարևոր քայլ է` ԱԺ վերհսկման գործընթացները հզորացնելու համար:
Գրասենյակն անպայման պետք է ստեղծել ու ես ինքս պատրաստվում եմ բյուջետային գրասենյակի աշխատանքներից օգտվել: Որովհետև, երբ բյուջեն գալիս է ԱԺ, ամեն մեկը հնարավորություն չունի խորանալու, հասկանալու` ինչ ծախսեր են նախատեսված: Դրա համար կարևոր է, որ փորձագիտական խումբն աշխատի ու ծառայի մեզ»,- անդրադառնալով Աժ կանոնակարգ օրենքի փոփոխություններին` ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Եթե ուզում եք ծախսերը կրճատել, էնքան տեղ կա կրճատելու: էնքան ուռճացված գերատեսչություններ ունենք, եկեք առաջարկենք, կրճատենք: Էնքան մեքենաներ ունենք, օրական էնքան բենզին են ծախսում, որ դրանք պետք է կրճատել, ոչ թե խորհրդարանի վերահսկողականի վրա գումար տնտեսել: Գումար տնտեսելու էնքան տեղ կա, պետք ա՞, տեղերն ասեմ»,- ասաց պատգամավորը:
Աղբյուր՝ mamul.am
Բաժին: Մամուլ