Էդմոն Մարուքյանին մերժեցին
Այսօր կառավարության նիստում մերժվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ Հայաստանում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից՝ թվայինի անցման ժամկետի հետաձգումը մինչև 2017 թվականը ընդհանուր առմամբ ընդունելի է, սակայն ժամկետի հստակ սահմանումը քննարկման առարկա է հանդիսանում: Միաժամանակ, Գ. Բեգլարյանը նկատեց, որ ներկայացված փոփոխությունները չեն ներառում կարգավորման ենթակա հարաբերություններն ամբողջությամբ, անալոգային հեռարձակումից՝ թվային հեռարձակման անցման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնց կարգավորումը նույնպես պահանջում է օրենսդրական փոփոխություններ և լրացումներ, որոնք այժմ նախարարությունը մշակում է: «Մենք էլ ենք առաջարկելո՞ւ 2 տարի երկարաձգել»,- հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախարարը պատասխանեց, որ դա դեռ պետք է քննարկել:
Աղբյուր՝ armlur.am
Բաժին: Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ