Պատգամավոր. Կոչ եմ անում միանալ տուգանքների կրկնակի նվազեցման օրինագծին
Հայաստանում պետք է կրճատել տուգանքները լայն տարածում ունեցող խախտումների համար, որոնք նվազ վտանգավոր են հասարակության համար։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Երթեւեկության սահմանված արագությունը 11-30կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի 150%-ի չափով: Ընդ որում, Վրաստանում արագության գերազանցման թույլատրելի չափը 20կմ/ժ է, մեզ մոտ՝ 10»,- նշել է Մարուքյանը եւ հավելել, որ միայն 2014 թվականին 3,1 մլրդ դրամ տուգանք է վճարվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար:
«Գոյություն ունեցող պայմաններում քաղաքացիների՝ հաճախ անգամ առաջնային կարիքները բավարարելու համար չբավականացնող միջոցները նրանցից գանձելը որեւէ կերպ չի կարող արդարացվել»,- նկատել է նա:
Նշենք, որ սեպտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի նմանատիպ օրինագիծը ստացել էր կառավարության բացասական եզրակացությունը։
Աղբյուր՝ news.am
Բաժին: Մամուլ