Ե՞րբ կվճարվեն «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատավարձերը

28/10/2015

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցրեց, թե ի վերջո ե՞րբ է վերագործարկվելու «Վանաձոր-Քիմպրոմը», և ե՞րբ աշխատողները կստանան իրենց աշխատավարձերը: Ի պատասխան Երվանդ Զախարյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն ուսումնասիրում է «Վանաձոր-Քիմպրոմ»-ի վերագործակման հնարավորությունը:

«Հանրապետության նախագահի կողմից եղել է հանձնարարական ուսումնասիրել գործարանի վերագործարկման հնարավորությունները: Այս պահին այդ ուսումնասիրություներն ընթանում են, որի ավարտից հետո մենք կներկայացնենք արդյունքները կառավարությանը և նախագահին՝ գործարանի ապագան որոշելու համար»,- հավելեց Զախարյանը:

Խոսլելով աշխատավարձերի տրման մասին՝ նախարարը հայտնեց, որ երկու ամսվա աշխատավարձերն արդեն վճարվել են, իսկ մնացած մասը կվճարվի մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ը:

Աղբյուր՝ henaran.am

Բաժին: featured, Մամուլ