ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում մասնակցել է Բերքի տոնի միջոցառմանը

06/10/2012

Լոռիի մարզում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ ավանդական բերքի տոնը:
Այն այս անգամ կազմակերպվել էր մարզի Գյուլագարակ համայնքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ավանդական բերքի տոնին ներկա են եղել ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Վանաձորից պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը: Լոռիի մարզի գյուղապետերի վստահեցմամբ` գյուղատնտեսական տարին այս տարի բարեհաջող էր գրեթե բոլոր առումներով, չնայած որոշակի խնդիրներ, մասնավորապես հացահատիկի ոլորտում, այդուհանդերձ, նկատվեցին:

Նախարար Սերգո Կարապետյանը, շնորհավորելով բերքի տոնի առթիվ, հաստատեց, որ տարին իրոք բերքառատ էր, ինչում իր ուրույն դերն ունի գյուղացու աշխատասիրությունը: Նշենք, որ Լոռիի մարզն ունի 113 համայնք, որից 108-ը՝ գյուղական:

Աղբյուրը` www.lorinews.com

Բաժին: Պաշտոնական