Երբեք այդքան փող մեր բնակչությունից չի հավաքվել. Այստեղ կոնկրետ շահեր կան

18/11/2015

Օրերս ԱԺ-ն ընդամենը երկու ձայնի տարբերությամբ՝ 51 դեմ, 49 կողմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց  ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախագծերի փաթեթը: Ի դեպ, նախագծին դեմ է քվեարկել միայն ԱԺ ՀՀԿ խմբակցությունըՊարոն Մարուքյան, ստացվում է՝ ՀՀԿ-ն միայն իր նախագծե՞րն է կյանքի կոչում:  ԴԱՀԿ-ը զրկում է մարդուն սեփականության իրավունքից ընդամենը վարչական ակտի պատճառով: Ձեր նախագիծը հնարավորություն կտար քաղաքացիներին զերծ մնալ սրանից:Խորհրդարանական մեծամասնությունն ունի պարտադրանք-որոշում, որ այդ նախագիծը և այդ կարգը չվերացվի։ Այսինքն՝ կա հստակ մոտեցում, որ այդ կարգը պետք է մնա, պետք է շարունակեն մարդկանց նման ձևով սեփականազրկել և արդարացնեն Սահմանադրական դատարանի ինչ-որ որոշումով, որը, եթե մի փոքր խորանում ես, հասկանում ես, որ ընդհանրապես դրա մասին չէ։ Ես ընդհանրապես քաղաքացիների վրա դրված բեռի մասին եմ խոսում։ Մյուս կողմից ասել, որ հանձնաժողովներ կան, որոնք այդ խնդիրը կլուծեն, էլի հեքիաթի ոլորտից է, որովհետև տեսել ենք, թե այդ հանձնաժողովներն ինչ են արել։ Մի անգամ բերեցին 200 հազար դրամ դարձրեցին արտադատարանական կարգով գանձվող գումարի չափը, այսինքն՝ մինչև 200 հազար դրամի դեպքում առանց դատարանների որոշվի, իսկ 200 հազար դրամից ավելի դեպքում՝ դատարանների միջոցով։ Ստացվում է, որ 199 հազար դրամը սեփականություն չի հանդիսանում։ Ընդ որում, ես հարցում էի արել և պարզել, որ վարչական ակտերի տուգանքների 99,9 տոկոսը մինչև 200 հազար դրամ են կազմում։ Այսինքն՝ ստացվում է, որ այդ փոփոխությունը, որ իրենց նշած հանձնաժողովով քննարկել բերել են, որևէ խնդիր չի լուծել և չի էլ լուծելու։Այսինքն՝ կարծում եք, որ այս դեպքում եղել է կոնկրետ հրահա՞նգ։Այո, ես ենթադրում եմ, որ կա նման հրահանգ, որ որևէ կերպ չպետք է այդ կարգը փոխվի, պետք է մարդկանց իրավունքները շարունակվեն զանգվածաբար ոտնահարվել, մարդկանց պետք է շարունակեն զանգվածաբար սեփականազրկել այդ ընթացակարգով, զանազան կրկնակի արգելանքներ դնել, մարդիկ ստիպված լինեն վազել մի տարածքից մյուս տարածք, համոզել, որ իրենք վճարել են այդ ակտը։ Իսկ դատարանում նման բան հնարավոր չէ, դատարանը չի կարող երկու վճիռ կայացնել  ու երկու անգամ արգելանք դնել։ Այսինքն՝ այն, ինչ այսօր դրված է ԴԱՀԿ-ի վրա, բերել է նրան, որ մարդու իրավունքները կոպտորեն խախտվում են՝ լսված լինելու իրավունքը, արդյունավետ պաշտպանության միջոցների իրավունքը։Սա կարծում եմ «Ոչ»-ի լավագույն քարոզարշավն է։ Այն մոտեցումը, այն պահվածքը, որն այսօր ունի իշխանությունն՝ ուղղված նշված խնդիրների լուծմանը, լավագույն «ոչ»-ի քարոզարշավն է։ Դրանից հետո ինչ ուզում եք՝ գնացեք ասեք ժողովրդին, արդեն արժեք չունի։ Այսինքն՝ իրենք իրենց դեմ են աշխատում։ Բայց այստեղ հստակ փողի հարց է: Այսինքն՝ կոնկրետ մարդկանցից արագ և չբարդացված ընթացակարգերով փող հավաքելու ընթացակարգ են ստեղծել։ Ասենք ասում են՝ խախտում մի արեք, մի տուգանվեք, բայց օրինակ 5 տարի առաջ այդ խնդիրը գոյություն չուներ։ Ուրեմն ինչու է այն հիմա այսպես սրվել: Այսինքն, այստեղ համակարգային խնդիր կա։ Բանն այն է, որ նախ՝ այդքան փող երբեք մեր բնակչությունից չի հավաքվել, երկրորդ՝ երբեք այդքան փող չի հավաքվել նման հակաիրավական ընթացակարգերով։ Ավելին, երբ խորանում ես ու տեսնում, այդ փողի 50 տոկոսը գնում է մասնավորին, մնացածն արտաբյուջետային հաշիվներ, պարզ է դառնում, որ այստեղ կոնկրետ շահեր կան։ Իսկ այդ կոնկրետ շահերը թույլ չեն տալիս, որ այս համակարգը բարեփոխվի։Թեև Ձեր նախաձեռնած օրինագիծը չընդունվեց, սակայն կողմ քվեարկողները բավական շատ էին։Այո, որովհետև բոլոր պատգամավորներն էլ, անգամ ՀՀԿ-ական պատգամավորներ են կողմ քվեարկել կամ կցանկանային կողմ քվեարկել, որովհետև բոլորն էլ 100-ավոր բողոքներ ու նամակներ են ստանում։ Նրանց հանդիպած յուրաքանչյուր 3-րդ մարդն այս խնդիրը բարձրացնում է։ Բայց երբ հարցը նման ձևով բախվում է պատին, ակնհայտ է դառնում, որ այստեղ քաղաքական խնդիր կա։ Այսինքն՝ կա կոնկրետ փող, կան կոնկրետ մարդիկ, որ այդ փողն աշխատում են, և այդ կոնկրետ մարդիկ թույլ չեն տալիս, որ խնդիրը լուծում ստանա։ Ոչինչ այստեղ բարդ չէ։

Աղբյուր՝ lragir.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ