Էդմոն Մարուքյանը ցույց տվեց կրճատելու ու խնայելու տեղերը

11/11/2015

Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում է Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է ընդհանուր իրավասության դատարաններում երկու դատավորի հաստիք ավելացնել: Հիմնավորումն այն է, որ դատարանները գերբեռնված են, չեն հասցնում քննել գործերը:ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նոր դատավորների հաստիքներն անհրաժեշտ են այսօր, պետք է կրճատումներ անել այնտեղ, որտեղ անհարկի շքեղություններ են: Նա օրինակ բերեց Հայաստանի 1072 ծառայողական ավտոմեքենաները:“Սա այն ոլորտն է, որտեղ կրճատելու բան ունենք: Աղքատ Հայաստանում 1072 ծառայողական մեքենա, կրճատեք այդ մեքենաները, ինձ հետաքրքրում է մարդկանց իրավունքների պաշտպանությունը, ոչ թե ծառայողական մեքենան”,- ասաց Մարուքյանը:Ըստ նրա՝ դատավորների հաստիքները պետք է էլի ավելացնել, պետք է վերացնել արտադատական կարգը, վերականգնել մարդկանց իրավունքները, որպեսզի մարդիկ կարողանան դատարաններում իրենց իրավունքները պաշտպանել:Մարուքյանն ասաց, որ օգտվելով այս առիթից՝ նորից ուզում է հայտարարել, որ Հայաստանում վարչական տուգանքներով նոր հակատեսակ է ներդրվել, մարդկանցից միլիարդավոր գումարներ են գանձվում:“Հայաստանի բնակչության թվով տարեկան վարչական տուգանքներ են կիրառվում, այսինքն՝ ամբողջ երկիրը վարչական տուգանքների տակ է”,- ասաց նա:

Աղբյուր՝ lragir.am

Բաժին: featured, Մամուլ