Կառավարությունը հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Այսօր Կառավարությունը հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը կազմվել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկությամբ։
Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով արտահանվող և/կամ ներմուծվող ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները ազատել մաքսատուրքերի և մաքսավճարների վճարումից:
Նախագիծը նպատակ ունի նաև պարզեցնել ցածր արժողություն ունեցող ապրանքների մաքսային սահմանով տեղափոխման գործընթացը և ազատել տնտեսվարողներին մաքսավճարների վճարման պարտականությունից:
Օրենքը կքննարկվի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում։
Նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևալ հղման 18-րդ կետում՝ https://www.e-gov.am/sessions/․