Ամենախիստ ձևով դատապարտում ենք. Էդմոն Մարուքյանը՝ Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի մասին
«Այն նույն միջադեպի կրկնությունն է , ինչ տեղի ունեցավ մեզ հետ Արարատյան Մասիվում։ Այնտեղ էլ մեզ չէին թողնում ՀՀԿ-ի ընտրակեղծարարության, փող բաժանելու ցուցակներ նկարել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր մասնակցությամբ միջադեպին ասաց «Ելք» դաշինքի շտաբի պետ Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանի խոսքերով՝ ոստիկանության գործողություններն իրավաչափ չէին.«Մենք ամենախիստ ձևով դատապարտում ենք մեր գործընկերոջ նկատմամբ կիրառված բռնությունը։ Ոստիկանների գործողությունները պետք է քննության առարկա դառնան»,-եզրափակեց նա։
Աղբյուր՝ 1in.am
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ