Էդմոն Մարուքյանը դատապարտում է

29/10/2017

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ամենախիստ կերպով դատապարտում է Լոռի ՀԸ տնօրեն, հայտնի լրագրող՝ Նարինե Ավետիսյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը։

«Ակնհայտ է, որ երկար տարիներ շարունակվող անպատժելիությունը և Վանաձորում տիրող լկտի ամենաթողությունը ծնել և ծնում է նոր հանցագործություններ։ ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար»,-նշել է պատգամավորը։

1in.am

Բաժին: featured, Մամուլ