ԼՀԿ-ն Ամստերդամում մասնակցում է Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների Ալյանս կուսակցության համաժողովին
Ամստերդամում, դեկտեմբերի 1-3-ը տեղի կունենա Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների Ալյանս կուսակցության համաժողովը, որին կմասնակցի նաեւ «Լուսավոր հայաստան» կուսակցությունը:
«Համաժողովին կմասնակցեն կուսակցության անդամները, Եվրոպայի լիբերալ քաղաքական ուժերը, դիտորդ կազմակերպությունները եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները։
Համաժողովին մասնակցելու է նաեւ Լուսավոր Հայաստան Կուսակցության պատվիրակությունը, որի կազմում են Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը, քարտուղար Մանե Թանդիլյանը։
Համաժողովի օրակարգում կլինեն քաղաքական դեբատներ ընտրական գործընթացների եւ արդի սոցիալական հիմնախնդիրների շուրջ»,-ասված է ԼՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուր՝ news.am